Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքը Հայաստանի համար կլինի այլընտրանքային ճանապարհ
Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքի կառուցումը Հայաստանին թույլ կտա ունենալ երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքի կառուցմանը:
«Դա շարունակական բնույթ է կրում և առաջին հերթին կախված է ռուս-վրացական հարաբերություններից։ Աշխատանքներ երկու կողմից տարվում են: Հույս ունենք, որ մոտ ապագայում կունենանք լուծում»,- ասաց նախարարը։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այդ ճանապարհի կառուցումը Հայաստանին թույլ կտա ունենալ երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհները։
«Այժմ ռուս-վրացական-շվեյցարական աշխատանքային խումբն աշխատում է, վերջին հանդիպումը եղել է Պրահայում: Տարբեր հանդիպումների ընթացքում նրանք քայլ առ քայլ առաջ են գնում։ Առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրումները՝ կլինեն այլընտրանքային ճանապարհներ, մրցակցություն, թե ինչ ճանապարհով գնան, բացի այդ, կլինի գնային տարբերություն ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դեպքում»,- շեշտեց Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում