
Հարկային ծառայության զինված գործակալները խուզարկել են Ռոնալդուի առագաստանավը
Իսպանիայի հարկային ծառայության մնաքսային դեպարտամենտի գործակալները խուզարկել են Բալեարյան կղզիներում գտնվող «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուի առագաստանավը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Երեք զինված գործակալներ հայտնվել են այն պահին, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը ռեստորանից ընտանիքի հետ վերադառնում էր նավ։ Վարձակալված առագաստանավի վրա խուզարկությունը շարունակվել է մեկուկես ժամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն իսպանական դատախազության կողմից մեղադրվում է 14.7 միլիոն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին