Նոր՝ ռուս-չինական աղետալի ֆիլմ Սարիկ Անդրեասյանի կողմից
Arclight Films կինոընկերությունը, որ հայտնի է իր ներդրումներով անկախ հեռուստա և կինոծրագրերում, հայտարարել է «Ռոբոտները» գիտա-ֆանտաստիկ նախագծի մասին, որի ռեժիսորը կդառնա Սարիկ Անդրեասյանը: Լուրը հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի գործողությունները կզարգանան ետ-հայտնության ապագայում, երբ Երկրի վրա կհայտնվեն տարօրինակ էակներ և կոչնչացնեն մարդկանց: Եվ իհարկե՝ մարդկությանը կփորձեն փրկել ֆիլմի հերոսները:
Ֆիլմի արտադրությանը մասնակցում են Ռուսաստանն ու Չինաստանը: Arclight Films-ի կողմից պրոդյուսերը կլինի Գերի Հեմիլտոնը, որ մասնակցել է «Գողություն Բեյքեր-Սթրիթում» և «Վենետիկյան առևտրականը» ֆիլմերի ստեղծմանը: Նոր ֆիլմի պրոդյուսերներից են նաև Ին Են, Մայք Գաբրավին և Անդիասյանը:
Հունիսին Սարիկ Անդեասյանը իր պրոդյուսեր եղբոր՝ Ղևոնդի հետ ՌԴ մշակույթի նախարարություն «պիտչինգի» էր ներկայացրել մանկական ֆանտաստիկ ֆիլմ՝ «Ռոբոն»: Այն տղայի և մի ռոբոտի ընկերության մասին է, որին ուղարկել էին վերամշակման:
Հարակից հրապարակումներ`
- Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմը Չինաստանում մեկ օրում վաստակել է 0,98 միլիոն դոլար
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
- Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները