Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին մի շարք հարցեր է ուղղել:
Փաստաբանը հիշեցրել է, որ վերջին ժամանակները փաստաբաններին դատական կարգադրիչների կողմից ներկայացվում է պահանջ՝ զննության ներկայացնել փաստաբանների մոտ առկա իրերը, որոշ դեպքերում ենթարկվել անձնական զննության: Որպես զննության նպատակ է մատնանշվում արգելված իրերի մուտքը դատարան կանխելը:
Ըստ այդմ, փաստաբանը դատական դեպարտամենտի ղեկավարին հարց ուղղել, թե ինչ իրեր են արգելված ներս բերել դատարան՝ խնդրելով ներկայացնել իրերի սպառիչ ցանկն ու արգելքը սահմանող իրավական ակտը:
Նա նաև հետաքրքրվել է, թե ինչ կարգով պետք է իրականացվեն զննումն ու անձնական զննությունը, ինչ կարգով պետք է ամրագրվեն դրանց արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին