Բասկետբոլի Մ20. Հայաստանը կմցրի Ֆինլանդիայի հետ
Վաղը՝ հուլիսի 14-ին, Ռումինիայի Օրադեա քաղաքում կմեկնարկի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը, որին 3-րդ տարին անընդմեջ կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Օրադեայում է և հանգրվանել է «Կոնտինենտալ Ֆորում» 4 աստղանի հյուրանոցում։
Վիգեն Էսկիջյանի սաներն առաջին հանդիպումը կանցկացնեն վաղը՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19։30-ին և հեռարձակվի YouTube-ով։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի հավաքականների հետ։ Առաջին 2 հորիզոնականներում հայտնված հավաքականները դուրս կգան քառորդ եզրափակիչ։