Հասարակություն 19:37 13/07/2017 Հայաստան

«Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի  է ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, պատվավոր մրցանակն այս տարի շնորհվել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին:

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունել է կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս հաստատել է, որ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ է, որ «Եղիցի լույս» մրցանակբաշխության միասնական գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրել է Տիգրան Մանսուրյանին: Շնորհավորելով մաեստրոյին` նա նշել է, որ կարևոր և պատվավոր այս մրցանակը հանձնվում է մի մարդու, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը:

Այնուհետև ներկաներին ողջունել է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարն անդրադարձ է կատարել այն փաստին, որ հայ մշակույթը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ վերազարթոնքի և վերածնման առիթներ է ունեցել: Հիշելով մաեստրո Մասուրյանի ասած խոսքը, թե «Մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդները նույն քան անհագիստ լինեն»` Արմեն Ամիրյանը նշել է. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ մենք ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես հայ ժողովրդի սիրուն և խոնարհմանը: Թույլ տվեք Ձեզ ասել շնորհակալություն և խոնարհվել ձեր տեսակի և ձեր ստեղծած արվեստի առջև»:

Ապա Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցել է Հայրապետական վկայագիրը, որում ի մասնավորի ասված է. «Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով շնորհում ենք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կոմպոզիտոր տիար Տիգրան Մանսուրյանին»:

Այնուհետև պատվավոր մրցանակը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հանձնել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին:

Ցերեկույթի ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:

Իր սրտի խոսքը ներկաներին է փոխանցել Տիգրան Մանսուրյանը:  «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար, որ, ահավասիկ, այս բարձր պարգևի ձևով ինձ է տրվում գոյացած երկու աղբյուրներից՝ մեկը` իմ պաշտելի Էջմիածնից` Եկեղեցուց, Վեհափառի կողմից, որի ուշադրությունը ես մշտապես տարիներ շարունակ վայելել և վայելում եմ, մյուսը` «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից», - ասել է մաեստրո Մանսուրյանը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով Կոմիտասի կերպարին Էջմիածնական դպրոցում և նրա կարևոր դերակատարությանը հայ մշակույթում: 

«Ինձ համար Էջմիածինը, որի ժառանգն եմ համարում ինքս ինձ իմ հոգևոր հայրեր Արամ Խաչատուրյանի, Փարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի կողքին, ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը, որը Էջմիածնական դպրոցի մեծագույն հիմքերից մեկն է իմ կյանքում: Եվ քանի որ Կոմիտաս, ուրեմն նախևառաջ` ճիշտ հիմնավորումը. նա եղավ նորագույն շրջանի կոմպոզիտորական հիմքը: Եվ եթե այսօր մենք կանք մեր Կոնսերվատորիայով, մեր երգչախմբերով ու նվագախմբերով, կանք Կոմիտասի կողմից հիմնած դպրոցի արդյունքում» ,- ընդգծել է հռչակավոր կոմպոզիտորը:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունն է բերել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Անդրադառնալով մեծարյալի կերպարին` Նաթան Սրբազանն ընդգծել է, որ իր սերնդի համար Տիգրան Մանսուրյանը եղել է օրհնություն և ամենկարևորը՝ հույսի և ազատախոհության հիմք և սատարող:

«Տիգրան Մանսուրյանն իր արվեստով ապացուցեց, որ ոչ միայն բարձրագույն արվեստ, այլ ժողովրդի հոգուն խոսող երաժշտություն կարող է ստեղծել, որ ժամանակների մեջ երբեք չի մաշվում և հոգիներից դուրս չի գալիս:  …Տիգրան Մանսուրյանը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է, այլև քաջ անձնավորություն և շատ սերունդների համար նմանվելու խորհուրդ», - ասել է Նաթան արքեպիսկոպոսը` նշելով, որ  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի այս պատվական մրցանակը տրվում է մի անձնավորության, ով հայկականության ժամանակակից մտածելակերպի և նոր հայրենասիրության խորհրդանիշ է:

Սրբազանը երկար արևշատ կյանքի օրեր և բեղուն տարիներ է մաղթել վարպետին, որպեսզի իր հոգու երաժշտության արդյունքը նորանոր սերունդներին հասցնի:
 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}