«Ամբաստանյալ Լուսինե Սահակյանի» նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, դատական նիստը։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց՝ որոշ փաստաբաններ դիմում են ներկայացրել, որ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով չեն կարող մասնակցել այս նիստին:
«Դատավարության մասնակիցներին դատարանը տեղեկացրել էր, որ ամեն հինգշաբթի կայանալու է դատական նիստ, խնդրել էինք, որ մյուս դատարանների հետ համաձայնություն ձեռք բերեն, անտեղի չբացակայեն նիստերից: Այս պաշտպանների վարքագծին կանդրադառնանք հետագայում»,- ասաց դատավորը:
Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ միջնորդություն ունի ներկայացնելու:
«Այս պահին չեմ թույլատրում միջնորդություն անել, ամբաստանյալների ինքնությունները, իրավունքները կպարզենք, ձեզ հնարավորություն կտամ միջնորդություն ներկայացնել»,- ասաց դատավորը:
«Հարգելի դատարան, իմ պաշտպանյալը…»,- փորձեց իր խոսքը շարունակել փաստաբանը:
«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, նորից եմ կրկնում, ձեզ թույլ չեմ տալիս …»,- դատավորը դիմեց փաստաբանին, որը ծիծաղ առաջացրեց նիստերի դահլիճում:
«Մի բարկացրեք ինձ, որպեսզի… Ես ձեզ թույլ չեմ տալիս այս պահին խոսել ընդհանրապես»,- շարունակեց դատավորը:
Լուսինե Սահակյանը շարունակեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու: Դատավորը փաստաբանին զգուշացրեց, որ դատական նախազգուշացում է կիրառում:
«Քանի որ կրկին չեք կատարում նախագահող դատավորի կարգադրությունները, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ փաստաբանի վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու:
Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ դատարանը դատական սանկցիա է կիրառում փաստաբան Լ. Սահակյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին