«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչում կմրցեն հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ
Հուլիսի 17-ից հուլիսի 22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կանցկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը:
Սպորտի և երիտասարդության հարցերի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում, ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված՝ 144 ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ: