Արտաշավան և Գոմք բնակավայրում տեղացած կարկուտը վնասել է այգիներ և բանջարաբոստանային մշակաբույսեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 17:40-ին տեղեկություն է ստացվել՝ ժամը 16:35-ից մինչև 17:15-ը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ:
Վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Վերոնշյալ տարածքը վերահսկվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
Նույն օրը ժամը 17:18-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:
Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: