Սևանի մասին հարցեր՝ ուղղված վարչապետին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մի շարք հարցեր ուղղելով Սևանի ջրառի ավելացման վերաբերյալ: Դիմումում ներկայացված են նաև առաջարկություններ՝ Սևանա լիճ լրացուցից ջուր տեղափոխելու համար:
Վարչապետին ուղղված հրապարակված դիմումում ասված է.
«Սևանա լճից 100 մլն խմ ավել ջուր բաց թողնելու կառավարության որոշման ԱԺ-ում քննարկումների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից բազմիցս նշվեց, որ ոռոգման անհրաժեշտություն է առաջացել 130 000 գյուղացիական տնտեսություններում, որոնց պետք է հասցնել այդ ջուրը։ Այս և Սևանա լճի այլ խնդիրների հետ կապված խնդրում ենք պատասխանել հարցերին ու առաջարկություններին․
1. Ո՞ր համայնքներում են գտնվում Սևանի ջրին սպասող վերոնշյալ 130 000 գյուղացիական տնտեսությունները։ Խնդրում ենք նշել բոլոր այդ համայնքները և յուրաքանչյուր համայնքում ոռոգվող հողատարածքների մակերեսն ու ջրաքանակի պահանջարկը։
2. Սևան-Հրազդան կասկադով մինչև ոռոգման տարածքներ հասնելը արդյո՞ք ջրին խառնվում են այլ ջրաղբյուրներ, թե՞ դա բացառապես միայն Սևանա լճի ջուրն է։
3. Տրամադրել «Սևան-Հրազդանյան-ջրառի» սխեման։
4. Հնարավորինս արագ գործարկել Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման այնպիսի համակարգ, որ շահագրգիռ քաղաքացիներն ու բնապահպանական կազմակերպությունները հնարավորություն ունենան առցանց հետևել այդ գործընթացին։
5. Նմանատիպ համակարգ տեղադրել նաև ՀՀ գլխավոր արհեստական ջրամբարներից բաց թողնվող ջրահոսքերի համար։
6. Ինչո՞ւ պաշտոնական գործարկման օրվանից՝ 2004 թվականի ապրիլի 26-ից առ այսօր, ընդհանրապես չի գործել Որոտան-Արփա ջրատար թունելը, որով տարեկան լրացուցիչ 165 մլն խմ ջուր պետք է տեղափոխվեր Սևանա լիճ։
7. Ինչո՞ւ են այսքան երկարաձգվում ու ե՞րբ են ի վերջո ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները, ինչի պատճառով արդեն յոթերորդ տարին է այդ թունելով տեղափոխվում է սահմանվածի կեսից էլ պակաս քանակության ջուր։
Նշենք, որ այս երկու թունելների լիարժեք գործելու դեպքում մենք կկարողանայինք Սևանա լիճ տեղափոփել մոտ 3 մլրդ խմ լրացուցիչ ջուր»:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան-իրավաբան. Սևանա լիճը ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն
- Արսեն Հարությունյան. Սևանից ջրառի ավելացումը վերաբերում է միայն 2017-ին
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
- Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան