Yandex Տաքսին ու Uber-ը Հայաստանում և ևս 5 երկրում կմիավորեն տաքսի պատվիրելու առցանց բիզնեսը
Yandex և Uber ընկերությունները որոշում են կայացրել տաքսի պատվիրելու առցանց բիզնեսը Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում և Ղազախստանում միավորելու վերաբերյալ: Այդ մասին նշված է երկու ընկերությունների համատեղ հաղորդագրությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նոր ընկերությունում Uber-ը կներդնի 225 միլիոն դոլար, իսկ Յանդեքսը՝ 100 մլն դոլար ՝ գնահատելով միավորված ընկերությունը 3.725 մլրդ դոլար: Գործարքի ավարտից հետո ընկերության 59,3 տոկոսը պատկանելու է Յանդեքսին, 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին: Նոր ընկերությունը կգլխավորի Yandex. Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: