Հանրային տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, թանկանա. ՀԺ
Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, հերքել է, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացել է կանխատեսել:
Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին: Քաղաքապետարանից հստակ չեն տեղեկացնում՝ միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են