Կարեն Բեքարյանը Մինսկի խմբին առաջարկում է Ստեփանակերտում գրասենյակ հիմնել. «Առավոտ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը նշել է, որ համանախագահներն իրենց գործիքակազմը վերանայելու խնդիր ունեն։ Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, առանձնակի արդյունքներ չգրանցեց։
Հարցին, ի՞նչ ասել է գործիքակազմի փոփոխություն, կա՞ն կոնկրետ առաջարկներ, Բեքարյանը պատասխանել է. «Օրինակ՝ եթե Մինսկի խմբի համանախագահությունը խնդիր հետապնդեր Ստեփանակերտում իր գրասենյակն ունենալ և առաջին հերթին ծանոթանալ ամեն ինչին, առավել քան տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով իրենց կողմից կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ստանձնած առաքելությունը։ Արդյո՞ք այդ պարագայում Ադրբեջանն իրեն թույլ կտար պայքար մղելու՝ կոնսենսուս խախտելով, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու համար։ Սրանք հարցեր են, որոնք վերանայման, այլ մոտեցման կարիք ունեն հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա