Վարչապետը՝ հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման մասին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառմանը:
Նրա խոսքերով՝ 2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեությունը իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես, ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմը հանդիսացող 600 քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100 քմ։
Ըստ Կարեն Կարապետյանի՝ փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատիրության խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել է հնարավոր ռիսկերի հարցը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար:
Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռարկատիրական կազմակերությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են