Չինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել շինարարության և էներգետիկայի ոլորտներում
Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ներկայացրել է ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։
Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան