Կանոնավոր հանդիպումների, բանակցային գործընթացի արդյունքում կկարողանան գալ եզրահանգումների. Դեսպան
«Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հուլիսի 11-ին կայացած հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք միշտ կողմնակիցն ենք եղել ուղղակի երկխոսության և հնարավորինս կանոնավոր երկխոսության»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով, այս տեսանկյունից կարող են միայն գոհունակություն հայտնել առ այն, որ վերջին հանդիպումը նախարարների մակարդակով տեղի ունեցավ:
«Ես, նաև բոլորն են ասում, որ խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի, բանակցված տարբերակով պետք է հարցը լուծվի: Բանակցելու համար մարդիկ պետք է կանոնավոր հանդիպեն, կանոնավոր հանդիպումների, բանակցային գործընթացի արդյունքում կկարողանան գալ եզրահանգումների»,- նշեց դեսպանը:
Ֆրանսիացի դիվանագետն ասաց, որ վերջին հանդիպումը դրական տպավորություն է թողել այն առումով, որ կարող է հանգեցել դրական առաջընթացի՝ կազմակերպելով կամ ենթադրելով ապագայում ավելի բարձր՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում:
«Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել, որ վերջին հանդիպմանը հաջորդեն էլի այլ հանդիպումներ»,- ընդգծեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել. քաղաքագետ
- Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում. Շավարշ Քոչարյան
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
- Բրյուսելում շարունակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը
- Նալբանդյան. Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Ադրբեջանի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան