Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիայի գործով:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա և կինը մեղադրվում են hանգստավայրային Գուարուժա քաղաքում իրենց շքեղ տունը չհայտարարագրելու և OAS շինարարական ընկերությունից անօրինական 747,8 հազար դոլար ստանալու մեջ:
Ռիա նովոստին նշում է, որ նրա դեմ ընդհանուր առմամբ, կոռուպցիոն 5 մեղադրանք է առաջադրվել:
Նախկին նախագահի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը: Մինչ գործի քննությունը՝ նա կգտնվի ազատության մեջ:
Դա Սիլվան պնդում է, որ ինքն անմեղ է, և հերքում անօրինական գործողություն կատարելու մեղադրանքը։ Նա իր դեմ հարուցած քրեական գործը սարքած է համարում՝ իր քաղաքական ընդդիմադիրների կողմից:
Նախկին նախագահը 19 տարով զրկված է ցանկացած պետական գործով զբաղվելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում