Բաղանիսն արգենտինահայերի աջակցությամբ ոռոգման ջուր կունենա
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան և Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ շուրջ 27 կմ հեռու գտնվող ակունքի ջուրը այսուհետ կհասնի նաև սահմանամերձ Բաղանիս գյուղին։
Ադրբեջանական կրակոցների ներքո ապրող գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը ոռոգման համակարգի բացման արարողությանը նշեց՝ բաղանիսցին հպարտությամբ է մնում գյուղում։
«Սահմանամերձ գյուղում ապրելը հեշտ բան չէ, բայց մենք ուժեղ ենք մեր թիկունքով, մեր աջակիցներով։ Շնորհակալ ենք արգենտինահայ համայնքին, որոնք տասնյակ հազարավոր կիլոմետրեր մեզնից հեռու լինելով, մեր ամուր և վստահելի թիկունքն են»,-ասել է Սահակյանը:
Արգենտինահայ բարերար Քիրքոր Շիմշիրօղլուն, որն առաջինը լվացվեց նորակառույց համակարգի հոսող ջրով, ասել է , որ Սփյուռքի համար կարևոր է, որ հայաստանցին իր հողի վրա իրեն ապահով զգա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության հրապարակած տվյալների համաձայն, արգենտինահայերի ֆինանսավորմամբ վերակառուցել է համայնքի 2.4 կմ երկարությամբ ոռոգման ցանցը, ինչը 20-ից 25 հա-ով կընդլայնի գյուղի մշակելի հողատարածքները։ Գյուղի 823 բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը այգեգործությունն ու անասնապահությունն են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան