Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
Կանադացի ռեժիսոր Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում: Այն այս տարի Ռոտերդամի միջազգային կինոփառատանում արժանացել է «Պայծառ ապագա» մրցույթի գլխավոր մրցանակին:
«Ամենակարևոր բաներից մեկն այն է, որ ֆիլմը ստեղծելիս ես անկախ եմ: Անկախ լինելը երբեմն կարող է դժվար լինել, բայց նաև հնարավորություն է տալիս անել այն, ինչ դու ուզում ես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոֆի Գուայետիը:
Ֆիլմը նկարահանվել է երեք երկրում, 17 օրվա ընթացքում: Ռեժիսորի ներկայացմամբ, այն հույսի, հավատի, դեպի ապագա նայելու մասին է. «Ֆիլմը ստեղծելիս ամենամեծ շարժիչ ուժն այն է, որ երբեմն կյանքում անձնական, աշխատանքային, պրոֆեսիոնակ տեսանկյունից լինում են հուսահատության պահեր և ինչքանո՞վ է հնարավոր, որ մարդը, չնայած այն ամենին, ինչ եղել է անցյալում, հույսը չկորցնի, ուժ գտնել իր մեջ, գտնի նոր ուղիներ»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանեք, նա ասաց. «Սիրում եմ ճանապարհորդել: Բաց եմ ամբողջ աշխարհի համար: Ինչու ոչ, հնարավոր է մի օր ֆիլմ նկարահանեմ նաև Հայատսանում, Վրաստանում, այլ երկրներում: Այս տեսանկյունից սահմանափակումներ ինձ համար չկան»:
Խոսելով փառատոներին մասնակցելու մասին, կանադացի ռեժիսորն ասաց, որ փառատոներն առաջին օգնողն ուժն են, որ կինոնկարը գտնի իր հանդիսատեսին:
«Շատ կարևոր է փառատոնային ճանապարհը: Ամեն փառատոնին մասնակցությունը, նոր հանդիսատես գտնելու, ֆիլմդ ներկայացնելու հնարավորություն է տալիս»,- նշեց Սոֆի Գուայետը:
«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմի մասին
Ամերիկյան մայրցամաքից մինչև Ասիա՝ տարբեր սերունդներ ու մշակույթ ներկայացնող երեք հերոսներն իրենց կյանքի շրջադարձային փուլում են: Նրանց փնտրտուքի բանալին հավանաբար իրենց երազներում է թաքնված... Այս նուրբ ֆիլմն իր գիշերային բանաստեղծականությամբ, մելամաղձով ու հումորով ափսոսանքի և գոյութենական անձկության զգացում է ծնում:
Հարակից հրապարակումներ`
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին