Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, մի շարք լուրջ խախտումներ էին արձանագրվել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Վահան Մարտիրոսյանը շաբաթներ առաջ վերջնաժամկետ էր տվել ընկերությանը, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն` հակառակ դեպքում աշխատանքները կդադարեցվեին, մինչև խախտումները շտկելը։
Չինական ընկերության փոխնախագահ Փան Ծին Րենը հավաստիացրել է, որ բոլոր թերացումներըհիմնականում շտկված են։ Դա հաստատող փաստաթղթերն էլ ներկայացրել է նախարարին։
Որակի հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները
նույնպես նշել են, որ փորձագիտական լաբորատորիաները պատրաստ են շահագործման, շինհրապարակում ավելացված է տեխնիկան, թարմացված ու համալրված է աշխատակազմը։ Աշխատում են նաև շաբաթ օրերին, օրական` 12 ժամ։
«Խնդիրների մեծ մասն իսկապես շտկված է, բայց մշտական վերահսկողությունն ու կրկնակի
ստուգումները շարունակվելու են, և ցանկացած թերացման դեպքում աշխատանքները
դադարեցնելու հարցը կվերանայվի»,մ-ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան