Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
«Դեսպանատունը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն»,-հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարարության տվյալներով, Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է տուժել:
Նշենք, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է լողափին հանգստացողների վրա: Ըստ լուրերի, տուժել է վեց մարդ, զոհվել Ուկրաինայի երկու քաղաքացի:
Դեպքից հետո Հուրգադայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները:
Եգիպտոսում Ուկրաինայի դեսպանությունը չի հաստատել իր երկրի քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան