«Արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը». Եվրախորհրդարանի պատգամավոր. «Ժողովուրդ»
«Ժամանակն է, որ Եվրոպական միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան:
«Իհարկե այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, և որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են անդրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի և Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձևով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում, Արցախն արդեն 20 տարուց ավելի է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգը, հաջողակ տնտեսությունը: Արցախն իրավամբ առանձին պետություն է և ես կարծում եմ որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա