ՍԱՊԾ պետը աշխատակիցներին հանձնարարել է ազատման դիմումներ գրել՝ առանց ազատման օրը նշելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այն բանից հետո, երբ Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից, Գոգավանի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը բաց նամակով դիմել էր վարչապետին՝ խնդրելով պայքարել ծառայությունում տիրող ապօրինությունների դեմ, ի պատասխան մամուլում հնչած քննադատություններին՝ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հանձնարարել է մի քանի աշխատակիցներից ևս վերցնել աշխատանքից ազատման դիմումներ՝ առանց ազատման օրը նշելու։
«Իմաստն այն է՝ ցույց տալ, որ ինքն է որոշողը, և իր համար միևնույն է, թե ինչ է գրում մամուլը, կամ ինչպես կարձագանքեն դրան վարչապետի վերահսկողությունը կամ Քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Մենք դիմեցինք ՍԱՊԾ խոսնակ Նվարդ Առաքելյանին, ով, բնականաբար, հերքեց․ «Նման բան չկա, դիմումներ չեն վերցրել ոչ մեկից, իսկ Նարեկն ազատվել է սեփական դիմումի համաձայն»»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա