Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
Իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեիի «Արյուն և լուսին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմը նկարահանվել է Եմենում, ամբողջովին պատկերացում է տալիս, թե ինչ է կատարվում այդ երկրում:
«Գլխավոր հեոսներից մեկն իմ ընկերն է, ում ծնողներն ահաբեկչական գործողության զոհ էին դարձել, երբ դեռ նա փոքր է եղել: Եմենում սկսել է ապրել տատիկի, պապիկի հետ մի գյուղում, որտեղ ահաբեկչական ակտեր են լինում: Այնտեղ երեխաներին հիմնականում փորձում են համոզել, ուղղորդել դեպի «Ալ Քաիդա»՝ ապագայում ահաբեկչական ակտերին մասնակցելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տոմմազո Կոտրոնեին:
Նա նշեց, որ ընկերոջ հետ շփվելու ընթացքում մեկ այլ տխուր պատմություն է լսել. «13-ամյա մի աղջկա ստիպել են ամուսնանալ: Եմենի նման երկրի համար այդ աղջիկը բավականին խիզախ քայլի է դիմում՝ փախչում է տանից: Այդ պատմությունը լսելուց հետո հնարավոր չէր ֆիլմով չներկայացնել, քանի որ կարևոր փաստ էր, որ երիտասարդ աղջիկը կարող էր նման խիզախություն ունենալ ու այդ քայլին դիմել: Այդ պահից ֆիլմում հայտնվել է նաև այդ հերոսուհին»:
Ռեժիսորը պատմեց, որ սկզբում միայն այդ աղջկա կողմից էր լսել պատմությունը, այնուհետև հանդիպել է նաև նրա ամուսնուն. «Նրա հետ բավականին երկար եմ շփվել: Շփումների, խոսակցությունների արդյունքում միասին հասկացանք, որ 13 տարեկանում ամուսնանալն այդքան էլ ճիշտ որոշում չէ: Այդ տղամարդն ինձ օգնեց ֆիլմի նկարահանումների ժամանակ»:
Հարցին, թե բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ բարդություններ չկայի՞ն, իտալացի ռեժիսորը պատասխանեց. «Երբ որոշում եմ նմանատիպ երկիր գնալ, նմանատիպ կադրեր լուսաբանել, միշտ գնում եմ այն հավատքով, որ դա կարող եմ անել, նաև այն համոզմունքով, որ հնարավոր է չվերադառնամ: Եթե այդ միտքը չլինի, միգուցե չգնամ նման երկրներ, ինչպիսին Եմենն է, Սոմալին:
Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ, որովհետև ես եվրոպացի եմ: Երբ գնում եմ Աֆրիկա, հաճախ մտածում եմ՝ չվերադառնամ Իտալիա, որովհետև հենց Եվրոպան, մեծ տերություններ են մեղավոր, որ Աֆրիկան այդ իրավիճակում է»:
Տոմմազո Կոտրոնեիի խոսքով, գուցե աշխարհում գլոբալ առումով ինչ-որ բան փոխվի, եթե նմանատիպ ֆիլմերի ցուցադրությունը լինի պարտադիր, երեկոյան ժամը 7-8-ից հետո բոլոր հեռուսաալիքներով նման ֆիլմեր ցուցադրեն ու աշխատանքից վերադարձած մարդիկ դիտեն:
«Բայց համակարգը, իհարկե, թույլ չի տա, որովհետև իրենց համար ավելի կարևոր է, որ միջին աշխատողը, երբ աշխատանքից հոգնած, կյանքից դժգոհ վերադառնում է տուն, դիտի անիմաստ, որևէ բան չսովորեցնող բաներ, հակառակ դեպքում գուցե նմանատիպ ֆիլմեր դիտելուց հետո իր մեջ ուժ գտնի ու փորձի ինչ-որ բան փոխել: Դրա համար հնարավոր չի լինի իրականություն դարձնել դա, բայց մեծ փոփոխությունների համար արժեր այդպես առաջնորդվել»,- նշեց ռեժիսորը:
Ֆիլմի մասին՝
Մանկահասակ հարսնացու Սորայան ամուսնուց փախչում է` հայտնվելով մի գյուղում, որտեղ ոչ ոքի չի ճանաչում: Տեղական դպրոցի երիտասարդ ուսուցիչը նրան օթևան է տալիս և իր պաշտպանությունն առաջարկում, մինչև Սորայան հասկանա, թե որն է լինելու իր հաջորդ քայլը: Սա երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու պատմությունն է: Երկուսն էլ պայքարում են` ասես աշխարհից մոռացված մի երկրում անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով:
Հարակից հրապարակումներ`
- «Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին