Քաղաքական գործիչներից ով որտեղ է հանգստանալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը քաղաքական գործիչներից փորձել է պարզել, թե այս տարի որտեղ են հանգստանալու։
«Փաստ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս տարի նույնպես մեկնելու է Հունաստան։
«Միակ հանգիստը ինձ համար դա ծովափնյա հանգիստն է, բացառապես Միջերկրական ծովը»,-հավելել է վերջինս։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ դեռևս անորոշ է կհանգստանա, թե ոչ, քանի որ բավականին գործ կա։ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշել է, որ դեռ չի որոշել, թե առհասարակ կմեկնի հանգստի, թե՝ ոչ։
«Եթե հանգստի մեկնենք, կրկին կգնանք Վրաստան»,-նշել է Մարուքյանը։
Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշել է, որ ամռանը ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու։
«Ամենահավանականը, որ կարող է Երևանից մի քանի օրով մեկնեմ, կգնամ Ստեփանավան»,-հավելել է վերջինս։
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշել է, որ ամառը Երևանում է անցկացնելու, իսկ հանգիստը նախընտրում է նվիրել ընթերցանությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա