ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով
Այսուհետ, ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները.
• կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին
• դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին
• ավանդային հաշվի համալրում
• վարկի մարում գրաֆիկի օրը:
Բանկից հայտնում են, որ անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին