Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
Հալեպի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում գտնվող 15-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սիրիական պատերազմից առաջ եկեղեցին հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների ուշադրության կենտրոնում էր: Սակայն ներկայումս այն փակ է այցելուների համար:
Աշխարհասփյուռ հայ համայնքները Սիրիայում գտնվող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս ուխտատեղիի վերակառուցման համար հանգանակություն են կազմակերպել:
Ներկայումս չգործող եկեղեցու սպասավորները ժամանակավորապես տեղափոխվել են Հալեպի այլ եկեղեցիներ: Եկեղեցու ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ՝ վերականգնողական աշխատանքների սկիզբը նախատեսված է արդեն հաջորդ շաբաթ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016-ի դեկտեմբերին սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան թաղամասերը, ինչի շնորհիվ կյանքը քաղաքում աստիճանաբար վերադառնում է նախկին, բնականոն ընթացքին:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
- Հալեպի հայկական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության պատարագ
- Հալեպի հայկական թաղամասերի վրա հրթիռներ են ընկել
- Հալեպի հայկական շրջանները հրթիռների թիրախ են դարձել. «Արևելք»
- Հալեպի հայկական դպրոցները բաց են պահում իրենց դռները. «Արևելք»