Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
Ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում: Այն պատմում է ուկրաինուհիների մասին, ովքեր ստիպված մեկնել են արտերկրում աշխատելու:
Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է գլխավոր հերոսներից մեկի դերակատարը, մինչև հիմա պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար դժբախտ պատահար է եղել:
«Մենք ստիպված եղանք փոխել սցենարը: Ինձ թվում է՝ ֆիլմի այժմյան վերջաբանն ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ նախապես ծրագրվել էր»,- նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս հաջողվեց ամենազբաղված, պահանջված դերասանուհուներից Ռիմա Զյուբինային ընդգրկել ֆիլմում, Տարաս Տկաչենկոն պատասխանեց, որ նա հայտնի է, սակայն զբաղվածության մասին լուրերը չափազանցվածություն են:
Ռեժիսորնն ասաց, որ ֆիլմում կան հերոսներ, որոնք դեռ մտածում են տուն վերադառնալու մասին, կան հերոսներ, որոնք խզել են իրենց կապերն իրենց հայրենիքի, արամատների հետ, քանի որ ցավ է պատճառում:
Պատասխանելով հարցին, թե այսօր ի՞նչն է պակասում ուկրաինական կինոյին, ռեժիսորն ասաց, որ պակասում է փորձը: Նրա խոսքով, առաջին քայլն անելուց հետո չպետք է կանգ առնել:
«Ուկրաինական կինոյի նոր ալիքը պետք է հետաքրքրի լինի»,- ասաց Տ. Տկաչենկոն:
Նա նշեց, որ պետք է ժամանակակից թեմաներով, ժամանակակիցների մասին ֆիլմեր նկարահանել, ոչ թե պատմական թեմաներով:
«Ուրախ եմ, որ այն ֆիլմերը, որոնք հիմա նկարահանվում են, մեր՝ ժամանակակիցների մասին է, դա նշանակում է, որ հետաքրքիր ենք մենք մեզ: Եթե հետաքրքիր ենք մենք մեզ, նշանակում է, որ սկսում ենք հետաքրքրել աշխարհին»,- ասաց ուկրաինացի ռեժիսորը:
Ֆիլմի մասին
Այս պատմության մեջ արտացոլված է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ նրանց, ովքեր ստիպված են արտերկրյա աշխատանքի մեկնել, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ըտանիքներին: Բայց ֆինանսական ձեռքբերումների կողքին կորուստներն անձնական հարաբերություններում կարող են ավելի թանկ արժենալ: Ուկրաինուհի Դարինկան Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն: Նա Իտալիա էր մեկնել իր աշխատանքով Արևելյան Կարպատների Բուկովինա շրջանում ապրող ընտանիքին նեցուկ կանգնելու համար: Իսկ աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի և նրա ծեր մորը խնամելն էր: Սա միայնակ գոյություն է՝ լիովին կախված գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ գործը շուրջօրյա է: Փողը Դարինկայի ընտանիքին հնարավորություն է տալիս խուսափել ծանր աղքատությունից: Այդ գումարով նրանք Կարպատյան լեռներ եկող զբոսաշրջիկների համար հյուրատուն են կառուցում: Շինարարությունը ամուսինն է անում, բայց անփույթ ու դանդաղ: Եվ մինչ Դարինկան արտասահմանում փող էր վաստակում, ընտանիքը...
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան