ԿԳՆ. Հայ երիտասարդների մոտ մեծանում է չինական կրթության նկատմամբ հետաքրքրությունը
«Հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության, մշակույթի և տնտեսության նկատմամբ հետաքրքրությունը»,-այս մասին ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Լ. Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական կրթական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. բացի երկու պետությունների միջև առկա ուսանողների փոխանակման ծրագրերից, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթական, այլ նաև միջպետական հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից, Հայաստանում գործում է Կոնֆիցիուսի անվան չինարեն լեզվի ուսուցման կենտրոնը, Երևանում այժմ ընթանում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի պատասխանատուն ներկայացնելով իրենց գործունեությունը՝ նշել է, որ ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում այժմ սովորում է շուրջ 43 հազար արտասահմանցի ուսանող:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ կապված փոխանակման ծրագրերի ընդլայնման և աշխատանքային այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան