Զախարովան հստակեցրել է. Ներքին անձնագրերով կարելի է Հայաստան մեկնել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հստակեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրով ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով Հայաստան կարող են Երևանի «Զվարնթոց» միջազգային օդանավակայանով կամ Շիրակի «Գյումրի» օդանավակայանով:
Զախարովան հիշեցրել է, որ ռուսաստանյան օրենսդրության համաձայն երեխաներին ներքին անձնագիր տրամադրվում է 14 տարեկանից: Իսկ մինչ այդ նրանք կարող են Հայաստան մեկնել միայն արտասահմանյան անձնագրերով:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են ՀԱյաստան գալ սկսած այս տարվա փետրվարի 23-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան