Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով. Պյոտր Սվիտալսկի
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Եվրամիությունը ի աջակցություն Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների 2 միլիոն եվրո է տրամադրում: Ծրագրի պաշտոնական բացմանը հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ուրախ ենք, որ այս գումարը կօգտագործվի քաղհասարակության կազմակերպությունների ներուժին, կարողություններին զերկ տալու համար: Բոլորդ հասկանում եք քաղհասարակության կարևորությունը հզոր Հայաստան կառուցելու գործում»,- նշեց դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով:
Նրա խոսքով, Հայաստանում 4000 ՀԿ է գրանցված, 1000 հիմնադրամ. «Եթե անգամ սոսկ մի մասն է այս կազմակերպությունների գործում, այդուհանդերձ հզոր ներուժ է: Հետխորհրդային այլ երկրների շարքում սա այցեքարտ է և հպարտության առարկա Հայաստանի համար»:
Դեսպան Սվիտալսկին նշեց, որ քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է: Նա ասաց, որ ՀԿ-ների մասին նոր օրենքով նոր ստեղծարար հնարավորություններ են բացվում ֆինանսական միջոցներից օգտվելու և իրենց գործունությունն ընդլայնելու համար:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանի ներկայացմամբ, երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր:
«Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն շատ զգայական կարող է դառնալ, վհատեցնող, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Երբ խոսքը գնում է երկխոսության մասին, հիմնականում մտածում եք պետության, պետական կառավարման մարմիների, քաղհասարակության միջև երկխոսության մասին: Սա շատ կարևոր է: Ուրախ եմ նշել, որ որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում առ այն, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց դեպանը:
Պ. Սվիտալսկու խոսքով, քաղհասարակությունը դժվար երևույթ է, բայց քաղհասարակությունն է, որ ինչ որ բան է փոխում հասարակությունում, քաղաքականություն է փոխում երկրում:
«Քաղհասարակության ներսում երկխոսությունը նույնպես դժվար է, որովհետև ՀԿ-ները երբեմն մրցում են միմյանց հետո: Երբ Եվրամիությունը հայտահավաք է հայտարարում ֆինանսավորման համար, ոմանք դժգոհ են լինում արդյունքներից, խնդիրներ են առաջանում: Հույս ունենք, որ այս ծրագրի ներքո դաշինքներ կկայանան, մեզ կհաջողվի նոր կամուրջ կառուցել քաղհասարակության կազմակերպությունների միջև, որովհետև երկխոսությունը նրանց միջև մեզ համար նույնպես շատ կարևոր է»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրամիությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակության կազմակերպություններին:
Խոսելով առաջնահերությունների մասին, որոնց, դեսպանի խոսքով, կցանկանար անդրադառնալ այս ծրագիրը, առանձնացրեց փոքր ՀԿ-ները, մարզերը:
«Եվրամիությունը ցանկանում է օգնել մասնավորապես քաղաքացիական ակտիվիզմի կայացմանը մարզերում»,- ասաց նա:
Պ. Սվիտալսկու խոսքով, երրորդ գաղափարը սոցիալական ձեռնարկատիրությունն է: Նա կարևորեց նաև, որ շեշտադրվում են երիտասարդները, կանայք, փոքրամասնությունները:
«Հայաստանն իր կրթված երիտասարդների հզոր ներուժով շատ բան կշահի, եթե ավելի ներդրումներ կատարեն երիտասարդների շրջանում: Կարելի է ասել երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժերից են»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է Ծրագրի թիրախային ոլորտներում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանում ՔՀԿ-ների՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու կարողությունների ուժեղացումը, հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում մասնակցությունը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականություններ մշակումը:
Ծրագրի նպատակներից է նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտներն 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ քաղաքացիական հասարակության կայացմանը. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
- ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի
- Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի. Պյոտր Սվիտալսկի
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
- Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դրական առաջընթաց է. Պյոտր Սվիտալսկի
- Կոռուպցիոն սկանդալը ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարող է ավելի ուժեղացնել. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հայտարարել է ՀՀ-ում 1.5 միլիոն եվրո դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին
- Հայերն իրենց գենետիկ կոդով ձեռնարկատիրական ջիղ ունեն. Պյոտր Սվիտալսկի
- ՀՀ-ն շատ մեծ առաջընթաց է ապրել ազատ մրցակցության ոլորտում և բարձրացրել իր վարկանիշը. Պյոտր Սվիտալսկի
- Քաղաքացիական ակտիվիզմը վտանգ չէ պետության համար. Պյոտր Սվիտալսկի
- Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
- Պետք է հատուկ ուշադրություն դարձնել երեխայի իրավունքներին. Պյոտր Սվիտալսկի
- ԼՂ հակամարտության լուծման հարցում Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի գործունեությունը. Պյոտր Սվիտալսկի
- ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան