Թուրքիան պատրաստ է 2,5 միլիարդ դոլարով C-400-ներ գնել
Անկարան Մոսկվայից կգնի C-400 զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոց, նույնքան էլ կարտադրի իր տարածքում։ «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այս տվյալները ներկայացրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական անհայտ աղբյուրներին։
Ավելի վաղ «Ռոստեխ» պետկորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարել էր, որ պայմանագրի տեխնիկական մասը հաստատված է, և քննարկվում են ֆինանսական, առևտրային և քաղաքական բնույթի հարցեր։
Թուրքիան վաղուց է ցանկանում զենիթահրթիռային համակարգեր գնել։ Սկզբում նա այդ ռազմատեխնիկան ցանկանում էր գնել Չինաստանից, սակայն այդ գաղափարը դուր չի եկել ՆԱՏՕ-ի գործընկերներին։ Այս գնումը ևս, մասնագետների կարծիքով, դժվար թե դուր գա հյուսիսատլանտյան դաշինքին, ավելին՝ Թուրքիային ավելի շատ կհեռացնի ՆԱՏՕ-ի գործընկերներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան