Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում
Բաքվի դատարանում մեղադրող կողմը 6.5 տարի ազատազրկում է պահանջել ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա մեղադրվում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցման Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը Արցախում եղել է 2011-ին և 2012-ի հոկտեմբերին, ինչից հետո՝ 2015-ին նա այցելել է Ադրբեջան Վրաստանի տարածքով, օգտագոչծելով ուկրաինական անձնագիր: Լեռնային Ղարաբաղ նա այցելել էր ռուսական անձնագրով:
Աղբյուրի փոխանցմամբ, մեղադրող դատախազը համարում է, որ Լապշինը խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները: Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկված Լապշինը ձերբակալվեց 2016-ի դեկտեմբերի 16-ին, ապա հանձնվեց Բաքվին:
Լապշինի փաստաբանը հայտնել է, որ այսօր Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատախազը 6.5 տարվա ազատազրկում է պահանջել: Գործի քննությունը սկսվել է հունիսի 30-ին: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ելույթի նախապատրաստման համար: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին:
Առաջին նիստում Լապշինը հայտարարել էր. «Ես ինձ մեղավոր չեմ համարում: Ես որպես զբոսաշրջիկ եմ այցելել Լեռնային Ղարաբաղ: Իմ բլոգում ես պատմել եմ միայն որպես զբոսաշրջիկ իմ տպավորությունների մասին, դրանք քաղաքական հրապարակումներ չեն: ԼՂ հակամարտության վերաբերյալ առավել մանրամասներ ես իմացել եմ մեղադրական ակտից: Ես Ղարավաղում եղել եմ երկու անգամ, որևէ շփում չեմ ունեցել պաշտոնատար անձանց հետ»:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի «սև ցուցակ»-ը գոյություն ունի 2013-ից, այնտեղ 667 անուն է ներառված: Դրանք այն մարդիկ են, ովքեր այցելել են ճնաչացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն առանց Ադրբեջանի ԱԳ նախարարության համաձայնության: Ցուցակում հայտնի լրագրողներ են, եվրոպացի խորհրդարանականներ, մշակութային գործիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
- Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
- Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
- Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
- Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին
- Քաղաքագետը` Լապշինի գործի մասին
- Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին