ՀԲԸՄ-ն ձեռնամուխ է եղել եվրոպական մարդասիրական կառույցներին ուղղել դեպի Արցախ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) այսօր մամուլի ասուլիս և հանրային քննարկում էր կազմակերպել՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը։
Հիշեցնենք, ՀԲԸՄ-ն կոչ է անում Եվրամիությանը և եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը, իրենց նպատակն է եվրոպական կառույցների օժանդակությունը բերել Արցախի ժողովրդին: Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն չճանաչված բոլոր հանրապետությունների հետ աշխատում է «Հարաբերություններ՝ առանց ճանաչում» ծրագրով, և եթե համաեվրոպական կառույցները ներկայացված չլինեն Լեռնային Ղարաբաղում, չեն կարող մոնիթորիգ իրականացնել:
«Սա քաղաքացիական նախաձեռնություն է, և եվրոպացիներն իրոք կարողեն օգնել Արցախին»,-ասաց Նիկոլա Դավիթյանը:
Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 7-ից, մինչ այս պահը հավաքվել է 2 հազար ստորագրություն: Ստորագրահավաքին մասնակցել են 60 հասարակական-քաղաքական դեմքեր, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ:
«Արցախում այսօր Եվրոպայի ներգրավվածությունը համարյա հավասար է զրոյի: Մեր այս նախաձեռնության նպատակը եվրոպական ՀԿ-ների ներգրավումն է Արցախում, փոխգործակցությունն արցախյան ՀԿ-ների հետ: Ուզում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել՝ թեկուզ փոխայցելությունների և տեղեկատվության փոխանակման առումով: Ենթադրվում է նաև ֆինանսական աջակցություն՝ չնայած՝ բուն նպատակը գումարը չէ: Եթե կան չճանաչված հանրապետություններին աջակցություն ցուցաբերող համապատասխան եվրոպական հիմնադրամներ (իսկ այդպիսիք կան), ապա դրանք օգնություն են ցուցաբերում Հյուսիսային Կիպրոսին, Աբխազիային, Մերձդնեստրին և այլ չճանաչված հանարապետութուններին: Մինչդեռ Արցախ նման կառույցներից զրո դրամ է մուտք գործում»,- ասաց նա:
Շահնուր Մինասյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաք-արշավի ադյունքները կամփոփվեն աշնանը, սակայն այն շարունակական բնույթ կկրի: Նախատեսվում է Ացախին օգնելու թեմայի շրջանակներում կոնֆերանս կազմակերպել Եվրախորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին