15-րդ դարի արժեքավոր ձեռագրի է նվիրաբերվել Մատենադարանին
Հուլիսի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի կունենա Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:
Մատենադարանից պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):
Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային: Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված թանկագին այս ձեռագիրը նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան