«Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Ձյուն կա» ֆիլմն ընդգրած է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Այն պատմում է Մարսելում ապրող փախստական հայերի, նրանց սոցիալական վիճակի մասին:
«Ուրախ եմ լինել հայրենիքում, ներկայացել ֆիլն այստեղ: Այլ զգացողություն է ներկայացնել ֆիլմը հայրենքում, եթե նույնիսկ չես ապրում այստեղ»,- նշեց նա:
Ռեժիսորը պատեց, թե ինչպես է որոշել նման ֆիլմ նկարահանել. «Մի օր Լիոնում դուրս եկա կայարանից: Այնտեղ տեղադրված էին փոքրիկ վրաններ: Մտքովս չանցավ, որ կարող են հայ ընտանիքներ ապրեն այդ վրաններում: Մի կին երեխային կանչեց՝ «արի բալես, ճաշը պատրաստ է»: Ծանոթ լեզու էր: Հասկացա, որ հայ ընտանիքներ են ապրում այդ վրաններում, նաև կային այլ ազգերից:
Ֆիլմ նկարահանելու համար գնացի Մարսել, որովհետև Մարսելն ունի ծով, որը բերում է մարդկանց: Ծովը 100 տարի առաջ Մարսել էր բերել նաև Ցեղասպանությունից ողջ մնացած մարդկանց: Մարսելում ծանոթացա հայ ընտանիքների հետ: Միասին փորձեցինք հասկանալ, թե ինչ է նշանակում սպասողական վիճակ: Այն կարող է մարդուց շատ բան վերցնել, միաժամանակ տալ: Այդ սպասման մեջ շատ հայ ընտանիքներ շատ բան են կորցնում: Ես օտարության մեջ եմ 25 տարի, ծանր երևույթ է, խոցելի մի բան է: Դժվար իրավիճակ է սպասելը: Ինձ դա էր հետաքրքրում: Փորձում էի հասկանալ իրենց պատմություններվ, կյանքով նաև իմը, փորձել երկխոսություն ստեղծել ու տալ հանդիսատեսին»:
Ռեժիսորն ասաց, որ իր ֆիլմի հերոսներից երկու ընտանիք արդեն ապաստան են ստացել, մեկ ընտանիքի մերժել են, մտածում են՝ ինչ անել, մուսները սպասման մեջ են:
«Եվրոպայում կյանքը այդքան էլ հեշտ չէ, ինչքան շատերին է թվում: Ծանր է, դժվար: Շատերն այդ սպասման ընթացքում դառնում են հոգեկան հիվանդ մարդ»,- ասաց Թ. Ստեփանյանը:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Պուսանի միջազգային կինոփառատոնում: Պատասխանելով հարցին, թե ինչպես ընդունվեց ֆիլմը փառատոնում, Թ. Ստեփանյանն ասաց. «Հոկտեմբերին էր, Հարավային Կորեայում: Բավականին հետաքրքրության կար Հայաստանի հանդեպ: Շատերը չգիտեին, որ պատերազմ կա Հայաստանում, թե ինչու են Հայաստանից գնում, ապաստան փնտրում: Բայց ինձ հետաքրքիր է, թե ինչպես կընդունվի Հայաստանում»:
Նշենք, որ Թամարա Ստեփանյանը ծնվել է Երևանում: 1994-ին, ծնողների հետ տեղափոխվել է Լիբանան: Այնտեղ ուսանելուց և աշխատելուց հետո տեղափոխվել է Ֆրանսիա՝ սկիզբ առած կինոկարիերան շարունակելու:
Ֆիլմի մասին՝
Մարսել, 2014 թվական: Ապաստան փնտրող տասնյակ հայեր գոյատևման խնդիր ունեն, մինչ կստանան իրենց հայցադիմումի պատասխանը: Նրանք հետևում են թողել մի երկիր, որի բնակիչներն ավելի քան հարյուր տարի է, ինչ աշխարհով մեկ սփռված են, երկիր, որ բոլորը նկարագրում են որպես բնակիչներից լքված ու կենսազուրկ անապատ: Հարկադիր լռություն, անկարողություն... Նրանք միջանկյալ տարածքում են ապրում` երկու երկրի, երկու կյանքի միջև, ժամանակի մեջ մի վերացական տարածք, որ ոչնչից է, և որտեղ կյանքը լիովին սպրդում է նրանցից: Ափի մոտ, մոռացման մեջ ճոճվում են նրանք:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին