Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի համար հուլիսի երկրորդ կեսը թեժ է լինելու. մարզիկները եվրոպական մի շարք կարևոր մրցաշարերի են մասնակցելու:
Ֆեդերացիայից հայտնում են, որ հուլիսի 15-ի առավոտյան, Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը մեկնում է Պորտուգալիայի Անադիա քաղաք, որտեղ կմասնակցի հուլիսի 17-23-ին կայանալիք, Եվրոպայի՝ հեծանվահրապարակի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Առուստամյանի ուղեկցությամբ Անադիա կմեկնեն Էդգար Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Լևոն Լավչյանը:
Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո Էդգար Ստեփանյանը և Ֆրանսիայում մարզվող Մհեր Մկրտչյանը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին:
Պատանի երեք հեծանվորդներ էլ հուլիսի 23-30-ին մասնակցելու են Հունգարիայի Գյոր քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին:
Առաջիկա մրցաշարերին լավագույնս մասնակցելու նպատակով հայ հեծանվորդները մարզիչի գլխավորությամբ 15-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերին Հայաստանում կանցկացվի լեռնահեծանվային սպորտի միջազգային առաջնություն
- Ապրիլի 2-ին անցկացվող հեծանվային երթը ու հնարավոր անհարմարությունները
- ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան խոստանում է ավելին
- Երևանում տեղադրված հեծանվային կանգառների առեղծվածը (լուսանկարներ)
- Արման Սահակյանը՝ Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նոր նախագահ
- Ֆիննախը տուգանել է հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիային