Ծագումով հնդիկ գրողը տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ուզում է 2 տարի ապրել Հայաստանում
Այսօր «Բյուրկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ծագումով հնդիկ, ամերիկացի ժամանակակից գրող Աբի Ալեքսանդրի «Գաղթականն ու այլախոհը» գրքի շնորհանդեսը։ Ինչպես գրողն ասաց Panorama.am -ի թղթակցի հետ զրույցում՝ այն ինքը գրել է 11 ամսում։ Սա Աբի Ալեքսանդրի թվով 6-րդ ստեղծագործությունն է։
«Ինչպես այս գիրքը, այնպես էլ նախորդը՝ «Արմինեի սիրո համար»-ը , սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Հայաստանում, ովքեր էլ կազմակերպել են այս շնորհանդեսը»,-նշեց նա։
Հնդիկ գրողը միաժամանակ հույս հայտնեց, որ ևս մեկ հայկական մոտիվներով գիրք կհեղինակի, սակայն որպեսզի այդ նպատակը իրականություն դառնա, պետք է ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից համաձայնություն ստանա 2 տարով բնակություն հասատելու Հայաստանում ու կամավորական գործունեություն ծավալել։
Վերջում Աբի Ալեքսանդրը ընդգծեց, որ տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ըստ նրա՝ Հայաստանում գրքասերները բավականին մեծ թիվ են կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան