Դավիթ Հարությունյան. Վարորդական վկայականներն իրականում համարվում են ազգային փաստաթղթեր
«Վարորդական վկայականներն իրականում համարվում են ազգային փաստաթղթեր, ավելին, այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարորդական վկայականների վերաբերյալ ՌԴ պետդումայի ընդունած որոշմանը, ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Լրագրողները կարծիք հայտնեցին, որ դա հնարավոր է ընկալվի Հայաստանի դեմ սանկցիա, ինչի պարագայում Հայաստանը պետք է արձագանքի:
Նախարարն էլ ասաց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում թույլ տա՞լ այլ երկրի կողմից տրամադրված վարորդական իրավունքի վկայականի գործածումը իր տարածքում, թե ոչ. «Կարող է թույլ տալ այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի վկայականի օգտագործումը որոշակի ժամանակաշրջանում, կարող է նաև թույլ չտալ»:
Որպես օրինակ նա հիշեցրեց, երբ պատերազմական Սիրիայից Հայաստան եկան մեր հայրենակիցները, նրանց վարորդական վկայականներն այստեղ չէին գործում: ՀՀ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, նրանց ժամանակ հատկացնելու և այդ ընթացքում անհրաժեշտ քննությունները հանձնելու համար:
«Նմանատիպ երևույթ կա աշխարհի բազում երկրներում: Դրա միակ շրջանցման ելքը միջազգային վարորդական իրավունքի վկայական ունենալն է, որը գործում է բոլոր երկրներում, ուղղակի հնարավորություն չի տալիս կատարել վարձու աշխատանք»,-ասաց նա:
Հիշեցնենք, հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել արգելքը, ըստ որի միգրանտ-վարորդները չեն կարող նստել մեքենայի ղեկին առանց ռուսական վարորդական վկայականի: Ռուսական վարորդական վկայական չունենալու դեպքում իրավախախտին սպառնում է մինչև 50 հազար ռուբլի տուգանք: Իրավախախտն այս դեպքում համարվում է ոչ թե վարորդը, այլ գործատուն, ով պարտավոր է հետևել օրենքի պահանջին:
Նման փոփոխությունների համար հիմք է հանդիսացել վիճակագրությունը: Աղբյուրը նշում է, որ 2013-ին միգրանտ վարորդների մասնակցությամբ պատահարների մեծ թիվ է գրանցվել: Նախագծի հեղինակները դրա անհրաժեշտության մեջ համոզվեցին 2013-ի հուլիսին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ պատահարից հետո:
Աղբյուրը նշում է, որ «Կամազ»-ով ուղևորներով լի ավտոբուսի մեջ մխրճվելու հետևանքով 18 մարդ մահացել էր, տասնյակները՝ վնասվածքներ ստացել:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի. ՀԺ
- Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանքները չեն չեղարկվել
- Վրաստանում վարորդական հայկական վկայականի պատճառով եկած տուգանքները կչեղարկվեն
- Միգրանտներն առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի չեն կարող մեքենա վարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան