Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրահանգով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերմանական Bild –ին, որն իր հերթին հղում է արել Կահիրեի հատուկ ծառայությունների աղբյուրին։
Հաղորդվում է, որ չարագործը ԻՊ-ի զինյալների հետ կապ է հաստատել ինտերնետի միջոցով։ Եգիպտոսի իշխանություններն առայժմ չեն հաստատել այս տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հուրգադայում դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել էր լողափին հանգստացողների վրա: Գերմանիայից երկու զբոսաշրջիկ զոհվել է, ևս չորս զբոսաշրջիկ՝ Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանից, վիրավորվել:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որի մոտակայքում զբոսաշրջիկներ էին սպանվել
- Բեռլինը զայրացած է Եգիպտոսում երկու գերմանուհիների սպանության առիթով
- Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին