Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիներին ևս տեղափոխելու են Կահիրե: Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Հուրգադայում դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել էր լողափին հանգստացողների վրա: Գերմանիայից երկու զբոսաշրջիկ զոհվել է, ևս չորս զբոսաշրջիկ՝ Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանից, վիրավորվել:
Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին