Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերման որոշումն անվանել է ինքնիշխան։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի կայքը։
«Դա ինքնիշխան որոշում է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն հավանության է արժանացնում նմանօրինակ քայլը։
Միաժամանակ, Ջեյմս Մետիսը նշել է, որ հիմնական խնդիր ինքը համարում է ռուսական և ՆԱՏՕ-ի համակարգերի անհամատեղելիությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան