
Սուրեն Կարայանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ծանոթանում է մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։ Այս պահին Սուրեն Կարայանը շրջայց է կատարում «Սյունիք ֆուդ» գործարանի շինհրապարակում, որն այս տարի կսկսի գործունեությունը։ Ընկերությունը վերջերս մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ Կառավարության կողմից։
Նախարարի այսօրվա օրակարգում է նաև այցելություն Ազատ տնտեսական գոտի, Մեղրու պահածոների գործարան։