Հայաստանում պանրի, կաթի արտադրության ծավալներն աճել են, թթվասերինը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 6 831.3 տոննա պանիր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5%-ով։
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթի արտադրության ծավալները հունվար-մայիսին աճել են 0,3%-ով. եթե 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 216.7 մլն լիտր կաթ, ապա 2017թ-ին՝ 217.4 մլն լիտր։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում 19.6%-ով նվազել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 2 039.7 տոննա:
Հունվար-մայիսին 7.6%-ով էլ նվազել է կաթնաշոռի արտադրության ծավալը՝ կազմելով 359 տոննա:
ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում 4.7%-ով նվազել է նաև մածունի արտադրության ծավալը և կազմել 2 411.8 տոննա։