Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է
Գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենն արդեն երրորդ անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է ռեժիսորի «Սարաևոյի սգերգեր» ֆիլմը:
«Սիրում եմ այս փառատոնը, միշտ գեղեցիկ ժամանակ եմ անցկացնում այստեղ, որն, իհարկե, կապված է մարդկանց, երկրի, հյուրասիրության հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրեդ Քելեմենը:
Նա նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը եզակի փառատոներից է, որ այդքան ջերմացնում է հոգին:
«Նույնիսկ երբ հետ ես վերադառնում, արդյունդ դեռ շարունակում է եռալ»,- նշեց գերմանացի կինոգործիչը՝ հավելելով, որ Երևանում գտնվելու ժամանակաշրջանը տարվա ամենալավ, ամենագեղեցիւկ պահերից մեկն է:
Ֆիլմի մասին՝
Ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այս ամենը միախառնվում է՝ ստեղծելով Սարաևո քաղաքում ծավալվող կյանքի համապարփակ խճանկար: Կինոխցիկը հետևում է տարբեր հերոսների և միահյուսվում նրանց հույսի ու հուսահատության, սիրո ու մահվան կինեմատոգրաֆիկ շուրջպարին և արժանապատիվ կյանքի ձգտումներին:
Հարակից հրապարակումներ`
- Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
- Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
- «Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան