Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված է սերբ ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմը, որը պատմում է մի կնոջ մասին, ով ուզում է ինքնասպան լինել ամուսնու մահվան տարելիցի օրը: Բոյան Վուլետիչը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմն այս տարի Սոֆիայի ՄԿՓ-ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի:
«Անձնական էր գաղափարը, իմ արձագանքն է այն ամենին, ինչ մեր օրերում կատարվում է Սերբիայում: Ինձ կանայք են խնամել, ես իմ աշխարհայացքով ավելի մոտ եմ նրանց տեսակետին, թե ինչպես են ընկալում աշխարհը հատկապես այնպիսի ավանդական երկրում, ինչպիսին Սերբիան է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ նկարահանելու գաղափար:
Նրա խոսքով, անցումը սոցիալիզմից կապիտալիզմի, իր հետ բերող արժեհամակարգն անորոշ վիճակ է առաջացնում շատերի մոտ:
«Ապրելով կանանց հետո՝ փորձել եմ պատմել մի պատմություն, որը բխում է իմ սեփական փորձից, ինչը փորձել եմ ցույց տալ թույլ սեռի աչքերով, քանի որ նրանք հատկապես իմ երկրում միշտ ճնշման տակ են գտնվում»,- ասաց Բոյան Վուլետիչը:
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ընտանեկան հարաբերությունների մասին է, կնոջ և իր դստեր փոխհարաբերությունների, ինչպես է հաղորդակցվում իր աղջկա հետ:
Սերբ ռեժիսորն ասաց, որ հավանել է Երևանը, ճարտարապետությունը:
«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, պատիվ է նման հեղինակավոր փառատոնի կողմից հրավեր ստանալը»,- ասաց նա:
Ֆիլմի մասին՝
Նախկին վարչական աշխատող տիկին Յ.-ն որոշում է ավարտին հասցնել իր բոլոր պարտականությունները. լվանալ մի ամբողջ լվացարան լի ափսեները, խանութ գնալ, գտնել ընտանեկան հին ատրճանակը: Հանգուցյալ ամուսնու ատրճանակը: Նա որոշել է ինքնասպան լինել ամուսնու մահվան առաջին տարելիցին, որին ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Տիկինը մտադիր է ավարտել իր անձնական և վարչական գործերը, որպեսզի ուզածի պես ինքնասպանություն գործի: Բայց այդ ամենն իրագործելու համար նրան մի բան է պակասում՝ փաստաթուղթ վերջին քսան տարին աշխատելու մասին: Մի երկրում, որը սոցիալական անցումային փուլում է, սա արտակարգ դժվար խնդիր է: Ապրելն անցումային ժամանակաշրջանում բարդ է, իսկ մեռնելը՝ շատ ավելի:
Հարակից հրապարակումներ`
- Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
- «Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին