Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժած զբոսաշրջիկներից մեկին շտապօգնության ուղղաթիռով տեղափոխելու են Կահիրե՝ Նասերայի անվան հիվանդանոց: Ռիա նովոստին, հղում անելով «Ալ-Վասատ» թերթին, գրում է, որ չի հստակցեվում, թե տուժած կանանցից ում են տեղափոխում:
Հիշեցնենք, որ նախօրեին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել էր լողափին հանգստացողների վրա: Գերմանիայից երկու զբոսաշրջիկ զոհվել է, ևս չորս զբոսաշրջիկ՝ Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանից, վիրավորվել: Տուժածներից երկուսը խորը վերքեր ունեն, երկու կին մակերեսային վնասվածքներ են ստացել:
«Նահանգապետն այցելել է հիվանդացում գտնող տուժածներին և համոզվել, որ նրանց վիճակը կայուն է»,- գրել է թերթը:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Հարձակվողը ձերբակալվել է: Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են: Ունեցած տեղեկատվության համաձայն, հանցագործը հնարավոր է հոգեկան հիվանդ է: Դիտարկվում է նաև ահաբեկչության և կենցաղային վեճի վարկածները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան