Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը ձգձգվում է. ՀԺ
Ռուսաստանի դաշնության Պոդոլսկի մոտակայքում 2013-ի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը ձգձգվում է: Հարազատների հայտնած տեղեկությունը, թե Հարությունյանը Հայաստանին կփոխանցվի հուլիսի 16-ին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Հուլիսի 16-ի տեղափոխման վերաբերյալ Հրաչյա Հարությունյանի կնոջ հայր Վիկտոր Մարտիրոսյանի տված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել են ԱՆ-ից: Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հայ վարորդին հուլիսի 10-ի առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա: