ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է աշխուժացնել մարած բանակցային գործընթացը. ադրբեջանագետ
ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է ամեն բան՝ աշխուժացնելու կենդանի պահելու մարած բանակցային գործընթացը, և թույլ չտալու պատերազմական գործողություններ և նոր էսկալացիա: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Հատուկենտ հանդիպումները, որոնք հաջորդում են սահմանային լուրջ միջադեպերին, նպատակ ունեն բացառելու լայնածավալ ռազմական գործողությունները, ինչպես նաև հակամարտ կողմերին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ: Ցավոք, երկկողմ հանդիպումներին հաջորդում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն առ այն, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը և կարող են դիմել ռազմական գործողությունների: Այսինքն՝ խաղաղության թեթև կոչերին հաջորդում են պատերազմի վերսկսման սպառնալիքները»,- նշեց բանախոսը:
Տաթև Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շարունակակում է ի ցույց դնել իր ռազմական տեխնիկան, ինչի վերջին դրսևորումն էին հունիսին Նախիջևանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գործիչների հավանական հրաժարականներին՝ ադրբեջանագետն ընդգծեց՝ հավանականություն կա, որ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների։ Համենայն դեպս նման կարծիք են հայտնում ադրբեջանցի որոշ փորձագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել. քաղաքագետ
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
- Բրյուսելում շարունակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը
- Նալբանդյան. Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Ադրբեջանի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան