Բեռլինը զայրացած է Եգիպտոսում երկու գերմանուհիների սպանության առիթով
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է եգիպտական Հուրգադայում իր երկրի երկու քաղաքացիների սպանությունը և հայտարարել, որ իր գերատեսչությունն այն որակել է որպես «խռովություն և զայրույթ»։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Դիվանագետը հաստատել է, որ հարձակումն օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ բռնության կանխամտածված ակտ է եղել, որն անվանել է «անարդար և հանցավոր»։
Հիշեցնենք, որ Հուրգադայի Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հարձակումը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, ինչի արդյունքում սպանվել են երկու գերմանուհի և երկու ուկրաինացի, ևս չորս զբոսաշրջիկ վիրավորվել են։ Հանցագործը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են։ Վերջինիս անձի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին